ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ատամնաբուժներին լսող կլինի՞

Ատամնաբուժներին լսող կլինի՞
31.01.2013 | 16:44

Ատամնաբուժների բողոքի ձայնին կառավարությունը չարձագանքեց նաև հունվարի 31-ին։ «Մոտ մեկ ամիս է հիմնավոր կերպով ներկայացնում ենք մեր դժգոհությունը և նշում օրենքի փոփոխության բացասական ազդեցությունը ոչ միայն ոլորտի, այլև մարդկանց առողջության վրա, միևնույն է, ձայն բարբառո հանապատի»,- նշում էին բժիշկները։ Սա նրանց երկրորդ «այցն» էր կառավարություն։ Եթե այսպես շարունակվի, ապա խնդիրը երևի թե կմտնի փակուղի` ընդամենը շենքը պաշարողների թիվը մեկ բանակով ևս կավելանա։ Այսինքն, կա՛մ ատամնաբուժների նկատմամբ կառավարությունն իմունիտետ ձեռք կբերի, կա՛մ էլ ստիպված կլինի լուծելու նրանց արդարացի պահանջը։ Կարծում ենք` վերջին տարբերակը ամենաընդունելին կլինի բոլոր կողմերի համար։ Հակառակ դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է լուրջ ձայների քանակ կորցնել ընտրություններում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ